Ռուսաստանը կշարունակի 2020 թվականի նոյեմբերի 9-ին սկսած գործընթացը․ Քաղտեխնոլոգ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն անցել է մրցակցության փուլ՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լրջագույն առճակատումների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ամեն ինչ, նրա խոսքով, այսօր դիտարկվում է բացառապես այս տեսանկյունից։ Սա վերաբերում է գրեթե ցանկացած գործընթացի:
«Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրել է 30 կետից բաղկացած հայտարարություն։ Ինչի՞ մասն է սա վկայում: Մոսկվան, ըստ էության, եւ՛ Երեւանին, եւ՛ Բաքվին հասկացրել է, որ իրեն առանձնապես չի մտահոգում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանի ոտքերի տակից գողանալու Արեւմուտքի փորձը։ Թե ինչպես դա կանի Արեւմուտքը՝ Կրեմլին չի հետաքրքրում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ սկսած 2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից։ Մոսկվան ցույց է տալիս, որ դա իր շահերի գոտին է»,- պարզաբանեց Հակոբյանը։
Ռուսաստանը, ըստ փորձագետի, կշարունակի գործընթացը, որը սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Դրա համար կներգրավվի Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ քաղտեխնոլոգի, հենց նրա մոդերատորության ներքո կիրականանա։
«Իսկ Հայաստանի իշխանությունները հայտնվել են բավական բարդ իրավիճակում, քանի որ այս գործընթացի մոդերատորությունը խոստացել են փոխանցել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արեւմուտքին»,- նշեց փորձագետը։