Շիշ բռնողի եղբոր նոր սերը
Շիշ բռնողի եղբոր նոր սերը
«Շիշ բռնողի» եղբայրը՝ Նիկոլի օգնական աշխատած Սարգսյան Նաիրին, արտահայտելով իր հիացմունքը ցուցարարների նկատմամբ Ոստիկանության կիրառած բռնության, անհամաչափ ուժի հանդեպ, ֆեյսբուքյան գրառմամբ սեր է խոստովանել ոստիկաններին՝ գրելով. «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք: Եկե՛ք շնորհակալություն հայտնենք մեր պրոֆեսիոնալ ոստիկաններին»:
Սա ուղղակի սոսկալի պատկեր է, որը մի կողմից բացահայտում է կոնկրետ անձի ով լինելը, մյուս կողմից՝ խիստ տիպիկ կերպով նկարագրում ՔՊ-ականների հոգեվիճակն ու արժեհամակարգը: Իր անձով ու գործունեությամբ «պետություն» հասկացությունը մինչև վերջ պախարակած ու արժեզրկած այն ՔՊ-ականի եղբայրը, որը, ասում են, հատուկ հարաբերությունների մեջ է գտնվում որոշ քրեական հեղինակությունների հետ, փաստորեն, ոստիկանների ֆանատն է: Իսկ թե ինչու հանկարծ նա կամ նրանք դարձան ոստիկանների ֆանատը, պարզից էլ պարզ է. չլինեն պագոնավորնեը, մեկ րոպե չի դիմանա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Փաստացի բռնապետական կարգերում, այո՛, իշխանությունների կողմից առանձակի է կարևորվում նույն ոստիկանության դերը, և «նոր» Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Բա է՛լ ինչո՞ւ են աչքի լույսի պես նայում ու կերակրում իրենց իշխանությունը բռնի ուժով պահողներին: «Կյանք» էլ կասեն, ոտքերը կլավանան, ջուրն էլ կխմեն, միայն թե հնարավորինս արդյունավետորեն ճնշվի ժողովրդի ձայնը, միայն թե հնարավորինս երկար ժամանակով հետաձգվի պատասխանատվության պահը:
Բայց որ այն գալու է, թող ոչ ոք չկասկածի՝ նույնիսկ «կյանքերի» սիրահարները: