Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev...

Բնագիտական ոլորտում ուսանողների պակասն ուղղակի աղետ է․ գիտնական

Հայաստանում մոտ 50 գիտական խումբ դրամաշնորհ է ստացել Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում։ Սա մեր երկրում առաջին հնգամյա մրցութային գիտական ծրագիրն է` բավարար ֆինանսավորումով ու, միաժամանակ, մասնակիցներին ներկայացվող խիստ պահանջներով։ Ծրագրի հիմնական նպատակն է լավ հետագծով ավագ սերնդի գիտնականների աջակցությունը, ինչպես նաև ավագ սերնդից կրտսերին գիտելիքի փոխանցման ապահովումը։ Այդ նպատակներին հասնելու համար ծրագրի պահանջներից մեկը երիտասարդ մասնագետների, ինչպես նաև ասպիրանտների և մագիստրոսների մասնակցությունն է։

Եվ այստեղ խմբերի ղեկավարները լուրջ խնդրի են բախվում։ Վերջին տասը տարում Հայաստանի բուհերի բնագիտական ֆակուլտետների ուսանողների թիվը խիստ նվազել է, ինչպես նաև կտրուկ անկում է ապրել նրանց պատրաստվածության մակարդակը։ Բավական է ասել, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ այս տարի ընդունվել են միջինում 13-14 բալով։ Այդ ֆակուլտետների մագիստրատուրաներում ուսանողները շատ քիչ են։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների լավագույն ուսանողները դեռ սովորելու ընթացքում աշխատանք են գտնում ՏՏ ընկերություններում, այնպես որ, դեպի գիտություն հոսքը ուղղակի կտրվել է։

Այդ խմբերից մեկի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Նյութական ալիքների ֆիզիկայի» լաբորատորիայի վարիչ Արթուր Իշխանյանի խոսքով, իր խմբում կադրային ապահովման հարցում արտաքնապես կարծես թե խնդիրներ չկան։ Խմբում ընդգրկված են 4 երիտասարդ գիտնական, և 2 ասպիրանտ, բայց կան խորքային, համակարգային խնդիրներ։ Երիտասարդ գիտնականներից երկուսն իրենց սեփական ՏՏ ընկերությունն ունեն, ֆինանսապես լավ ապահովված են, և գիտությանը շատ քիչ ժամանակ են տրամադրում։ Շատ ընդունակ, տաղանդավոր երիտասարդներ են, բայց իրենց ապագան գիտության հետ չեն կապում։ Երկու ասպիրանտների պատրաստվածությունը համեմատաբար թույլ է, և նրանց անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար դեռ մի քանի տարի կպահանջվի։ Հաջորդ տարվանից նախագծում կարող է ներգրավվել նաև մագիստրատուրայի երկու ուսանող, իսկ ֆիզիկայի ֆակուլտետում մագիստրատուրայի ուսանողները շատ քիչ են։

«Անցողիկ բալով, այսինքն, ստանալով 7.5 բալ 20-ից, ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ՝ ուղղակի աղետ է։ Կտրուկ անկումը սկսվեց մոտավորապես 2010 թվականից։ Մինչ այդ, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվում էին շատ ուսանողներ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցներից, մի մասը՝ միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ, և նրանք, որպես կանոն, շարունակում էին ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Այդ անկման հարցում վատ դեր խաղացին գիտության թերֆինանսավորումը և ոչ գրավիչ լինելը, ինչպես նաև արագ աճող ՏՏ ոլորտը և «Լույս» հիմնադրամը։ Այդ հիմնադրամի շնորհիվ լավ ուսանողները գնացին սովորելու արտերկիր։ Մի քանի գործոնի արդյունքում մենք ունեցանք շատ վատ արդյունք, - ասաց նա և շարունակեց, - Հաջորդ տարի պետք է երկու մագիստրոս ընդունեմ, անհրաժեշտ գումարը կա, իսկ ո՞ւր են մագիստրոսները։ Եթե ֆիզիկայից մոտ 20 դրամաշնորհ կա այս ծրագրով, այսինքն, մոտ 40 մագիստրոսի տեղ կա, իսկ գումարային բոլոր մագիստրոսները, դիցուք, 25-ն են, ապա ինչպե՞ս նրանց տեղավորել բոլոր նախագծերում։ Ֆիզիկական հետազոտությունների մեր ինստիտուտը 4 դրամաշնորհ ունի այս ծրագրով, ու բոլորն ինձ նման փնտրտուքի մեջ են՝ գումարը կա, իսկ մագիստրոսները՝ ոչ»։

Ակադեմիկոս քարտուղարն առաջարկում է մի շարք անհապաղ քայլեր ձեռնարկել։ Օրինակ, լավ առաջադիմությամբ ուսանողների համար բավարար կրթաթոշակ սահմանել (այսօր այն անընդունելի ցածր է՝ 6 հազար դրամ)։ Հնարավոր է նաև բանակից տարկետման վերականգնումը։

«Մենք պատերազմական, արտակարգ իրավիճակում ենք, ու մեր քայլերը պետք է լինեն արտակարգ։ Ես դեռ պատերազմի ժամանակ առաջարկել եմ, որ բոլոր բուհերի բոլոր ֆակուլտետների բնագիտական առարկաներից բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին, անգամ տարվա կեսից, առաջարկել տեղափոխվել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ֆակուլտետներ, բարձր՝ 100 000 դրամ կրթաթոշակով», - ասաց նա։

Արթուր Իշխանյանը կարծում է, որ այդ միջոցները շատ ուսանողների կգրավեն, և նրանց հետ կարելի կլինի աշխատել հատուկ ծրագրերով՝ բաց թողած գիտելիքը լրացնելու և գիտության գրավչությունը ցույց տալու համար։

«Ցանկացած հարց պետք է պրոեկտել գլոբալ հարցերից։ Գլոբալ հարցն այն է, որ հնարավոր չէ արհեստականորեն ստեղծել ներհոսք առանց հեռանկարի։ Առաջին խնդիրը հեռանկար ապահովելն է։ Գիտության ոլորտում այս տարվանից ֆինանսավորման կտրուկ ավելացումը՝ այդ հեռանկարի ստեղծումն է։ Այսինքն, մինչև թունելի ծայրում լույս ցույց չտաս, չես կարող խոսել թունելում ռելսերի վերականգման մասին։ Մինչ այս տարի գլոբալ հարցը ֆինանսավորումն էր։ Որից հետո, օրինակ, որոշ ասպիրանտներ սկսեցին ստանալ 300 000-400 000 դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին իրենց 50 000-ից ավելի չէինք կարողանում վճարել։ Հիմա մագիստրատուրա կարող ես կանչել ուսանողին, ասելով, տես՝ ասպիրանտը սա է։ Այդ «տեսը» պիտի ցույց տայինք։ Ուզում եմ ասել, այս հարցը հնարավոր չէր ավելի շուտ բարձրացնել, մինչև ֆինանսավորման հարցը չլուծվեր։ Հիմա ժամանակն է սկսել արշավ դեպի մագիստրատուրա», - պարզաբանեց նա։

Նրա խոսքով, մեր երկրի համար գլոբալ խնդիրն այն է, թե ինչ պետք է փոխել մեր վարքագծում, որպեսզի հաջորդ ուժգին հարվածին, որն անխուսափելի է այս տարածաշրջանում, դիմակայենք նվազագույն կորուստներով։ Ստանդարտ պնդումը, թե փոփոխությունները պետք է սկսել մանկապարտեզից, գիտնականը սխալ և վնասակար է համարում։

«Հարցը, թե որտեղից սկսել փոփոխությունները, քննարկվել է, օրինակ, «Գիտուժ» նախաձեռնության ստեղծման ժամանակ, 2019 թվականի հուլիսին։ Ի վերջո որոշումը հետևյալն էր․ մանկապարտեզից սկսելու դեպքում մենք ոչինչ չենք հասցնի անել։ Մենք պետք է կարողանանք ուժեղացնել ու պահել այսօր գոյություն ունեցող ինչ-որ կետեր՝ դիմադրողականության կետերը։ Եթե մենք մանկապարտեզի վրա կենտրոնանանք, մեր գիտնականների ավագ սերունդը, որի միջին տարիքն այսօր շատ բարձր է, ուղղակի չի լինի։ Հետևաբար, հենց այս պահին հենց նրանց է պետք տալ ասպիրանտներ, մագիստրոսներ։ Մեր պարագայում շարժումը պետք է լինի վերևից ներքև, որովհետև մենք ժամանակ չունենք։ Դրանով որոշակի դիմադրության կենտրոններ կստեղծվեն։ Զուգահեռաբար, իհարկե, պետք չէ աչքաթող անել մանկապարտեզը, բայց պետք է գիտակցել, որ առաջնայինն այն մյուս քայլերն են», - ասաց նա։

Արթուր Իշխանյանը պարզաբանեց, որ այս ռազմավարության լավն այն է, որ առաջին քայլերը հեշտ են։ Օրինակ, այս 50 դրամաշնորհը տալը շատ հեշտ է․ մրցույթ հայտարարեցիր, արդյունքներն ամփոփեցիր, գումարը տվեցիր՝ գործն արված է։ Ասպիրանտների ու մագիստրոսների հարցը ևս համեմատաբար հեշտ է լուծվում։ Մի երկու օրենսդրական փոփոխություն է պետք, և կրթաթոշակ վճարելու համար ոչ շատ մեծ գումար՝ տարեկան մոտ 500 մլն դրամ։ Հանրապետության 1000-ից ավել դպրոցներում այդպիսի գումարով, ըստ նրա, փոփոխություն չես կարող անել, դրա համար մի քանի անգամ ավել ներդրումներ կպահանջվի։

«Վերևից ներքև գնալու դեպքում դու փոքր ներդրումներով ես շարժվում, կամաց կամաց ես ավելացնում ներդրումները։ Եթե ներքևից սկսես, այդ ծանրաձողը հնարավոր է չկարողանաս բարձրացնել, - ասաց նա, հավելելով, որ 21-րդ դարում դիմադրողականության աճը՝ գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն է, ու պետք է փորձել դա անել։ «Սա ավելի կարևոր է, քան բոլոր քաղաքական խաղերը», - եզրափակեց նա։

Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan