Նոր բացահայտում՝ «Շիշ Բռնողի» ու նրա եղբոր վերաբերյալ․ բանակի համար գնված զրահաբաճկոնները կեղծ են եղել
«Oragir.news»-ը գրում է․«ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, ով հանրությանը հայտնի է որպես «Շիշ Բռնող», եղբայր Նաիրի Սարգսյանն այսօր ոգեշունչ գրառում էր կատարել ոստիկանության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նա մի քանի ամիս առաջ հեռացվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից։
Տելեգրամյան «Togarma» ալիքը սենսացիոն բացահայտում է հրապարակել։ Ըստ ալիքի՝ այժմ ԱԱԾ-ում հետաքննություն է ընթանում բանակի համար զրահաբաճկոնների գնման տենդերների վերաբերյալ: Նաիրի Սարգսյանը ժամանակին կազմակերպել էր, որ դրանցում հաղթի եղբոր՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերությունը:
Այդ տենդերների արդյունքում 2020 թվականի պատերազմից մեկ ամիս առաջ Հայկ Սարգսյանը մատակարարել է բանակի չափանիշներին չհամապատասխանող զրահաբաճկոնների մեծ խմբաքանակ, որոնք նախատեսված էին անվտանգության մասնավոր կազմակերպությունների՝ թիկնապահների աշխատանքի համար։ Այնուհետև այդ զրահաբաճկոնները հայտնվել են առաջնագծում, իսկ հայ զինվորները, ենթադրելով, թե պաշտպանված են, ստացել են մահաբեր վնասվածքներ ամենաթեթև բեկորներից։
Պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարությունը գիտեր, որ զրահաբաճկոնները չեն համապատասխանում չափանիշներին, և այդ մասին զեկուցել են վարչապետին, սակայն Նաիրի Սարգսյանը արգելափակել է բոլոր հարցումները:
Ըստ ալիքի՝ շահած տենդերների մասին գիտեին Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս ստորագրությունը կա հրամանների վրա»։