«Գլխից վիրավոր է, իրեն բաց թողեք, ինձ տարեք». Միջադեպ Մանկավարժական համալսարանում
Անհնազանդության երթի մասնակիցներն այսօր երթով հասել էին Մանկավարժական համալսարան, մտան ներս եւ սկսեցին վանկարկել. «Ուսանող, միացոր», «Դասադուլ», «Առանց Նիկոլ Հայաստան:
Երբ նրանք մտան համալսարան, նրան հետեւից անմիջապես մտան ոստիկանները եւ անցան ակտիվ գործողությունների: Նրանք ուժի կիրառմամբ գետնին տապալեցին երիտասարդներից մեկին եւ ուզում էին բերման ենթարկել: Ցուցարարներից մեկը, ով ճանաչում էր այդ երիտասարդին, բղավում էր, որ նա պատերազմի մասնակից է եւ գլխից վիրավորում է ստացել: Ոստիկանները ձեռնաշղթա էին փնտրում, որ հագցնեն երիտասարդի ձեռքերին:
Ցուցարարները նաեւ նկատել էին, որ ոստիկանական համազգեստ կրողներից ոմանք տարբերանշաններ չունեն:
Երիտասարդներից մեկը հարցնում էր ոստիկաններին. «Ո՞րն է ձեր օրինական պահանջը, հիմա ասեք, կամ չեմ գալիս»: Մի երիտասարդ էլ դիմելով ոստիկաններին ասաց. «Գլխից վիրավոր է, իրեն բաց թողեք, ինձ տարեք»:
Ոստիկանները բոլորին դուրս բերեցին շենքից եւ շղթա կազմեցին՝ թույլ չտավոլ որեւ մեկի մտնել համալսարանի շենք: