ԱՄՆ առաջին տիկինը մայիսի 5-9-ը կայցելի Ռումինիա եւ Սլովակիա
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մայիսի 5-9-ը կայցելի Ռումինիա եւ Սլովակիա։ Նա հանդիպումներ կունենա ամերիկացի զինվորականների եւ ուկրաինացի փախստականների հետ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տիկինը Ռումինիա կմեկնի հինգշաբթի երեկոյան (ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով)։ Այստեղ նա հանդիպումներ կունենա ամերիկացի զինծառայողների, բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաեւ Ռումինիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Մայիսի 8-ին ԱՄՆ առաջին տիկինը նախատեսում է Սլովակիայում հանդիպել փախստականների, իսկ մայիսի 9-ին՝ հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ։