Բիլ Գեյթսը չի բացառել, որ կարող է կորոնավիրուսի ավելի մահացու շտամ առաջանալ
Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը The Financial Times-ի հարցազրույցում կարծիք է հայտնել, թե կորոնավիրուսի ներկա համավարակը նախկինի պես սպառնում է մարդկությանը։
«Այդ համավարակը դեռեւս սպառնում է մեզ կորոնավիրուսի այնպիսի տարբերակի ի հայտ գալով, որն էլ ավելի վարակիչ ու էլ ավելի ճակատագրական է լինելու։ Սա այնքան էլ հավանական չէ, ես չեմ ուզում դատապարտվածության ու խավարի ձայնը լինել, բայց հավանականությունը, որ սա համավարակ է, որի ամենավատ կողմը մենք դեռ չենք տեսել, գերազանցում է հինգ տոկոսանոց ռիսկը»,- ասել է Գեյթսը։
Այս առնչությամբ նա աշխարհին կոչ է արել ստեղծել միջազգային փորձագետների խումբ՝ համաճարակաբաններից մինչեւ համակարգչային մոդելներ ստեղծողներ, որպեսզի արագ պարզվեն առողջության գլոբալ սպառնալիքները, ինչպես նաեւ բարելավվի համակարգումը երկրների միջեւ։ Գեյթսն ընդգծել է, որ նոր համավարակի կանխման համար ավելի շատ ներդրումներ են պետք։
Նրա կարծիքով՝ ԱՀԿ-ն պետք է ստեղծի մասնագետների «առաջնակարգ» թիմ, որի աշխատանքների ծախսերը նա գնահատել է տարեկան մոտ մլրդ դոլար։ Ընդ որում՝ նա ընդունել է, որ վստահ չէ, թե արդյոք կարելի է հասնել միջազգային կոնսենսուսի ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցում։
The Financial Times-ը հիշեցրել է, որ 2015թ. Գեյթսը նախազգուշացրել էր, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ անխուսափելի համավարակին։