Գիտնականները պարզել են COVID-19-ի ծանր ընթացքի հանգեցնող իմունային պատասխանի ձևավորման մեխանիզմը
Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են COVID-19-ի ծանր ընթացքի հանգեցնող իմունային պատասխանի ձեւավորման մեխանիզմը։ Նոր հետազոտության եզրահանգումները հրապարակվել են Nature ամսագրում։
Մինչ այդ գիտնականները պարզել էին, որ SARS-CoV-2 վիրուսը, թոքեր թափանցելով, կարող է առաջացնել ցիտոկինային գրոհ, որը հիպերակտիվ իմունային պատասխան է եւ կարող է հանգեցնել թոքերի լուրջ բորբոքման, ընդհուպ մինչեւ մահացու ելքը։
Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ոչ միայն թոքերը ծածկող էպիթելային բջիջները, այլեւ իմունային բջիջները կարող են թաքցնել վիրուսը։ Պաթոգենի իդենտիֆիկացման ժամանակ ինֆլամասոմները սկսում են ցիտոկիններ արձակել, որոնք առաջացնում են իրենց «ցեղակիցների» գրոհ՝ փորձելով ընդհատել վարակը։ Միաժամանակ, ցիտոկինները արյան միջից բորբոքային բջիջները կուտակում են թոքերում, ինչը հանգեցնում է թոքաբորբի։
Հենվելով ստացված տվյալների վրա՝ հետազոտողները լաբորատոր մկներին բուժել են թոքերի վիրուսային բորբոքումից NLPR3 հատուկ սպիտակուցի (որը բորբոքման պատասխանատուն է) արգելափակման օգնությամբ։
Այս միջամտությունից հետո փորձի ենթարկվող մկների մոտ շարունակել է նկատվել իմունային համակարգի վարակում, բայց այդ բջիջներն արդեն բորբոքված չեն եղել, ուստի չեն նպաստել օրգանիզմի լուրջ վնասմանը։ NLPR3-ի արգելափակումը հակավիրուսային թերապիայի կիրառման մեջ կարող է COVID-19-ի առաջացրած թոքաբորբի բուժման նոր եղանակ ապահովել, ինչպես նաեւ կանխել կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերը։