Էրբիլում հրթիռակոծման է ենթարկվել նավթավերամշակող գործարանը
Երկուշաբթի գիշեր Իրաքի Էրբիլ քաղաքը ենթարկվել է հրթիռակոծման, տեղեկացրել է Alsumaria հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի թիրախն Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը համարվող այդ քաղաքի նավթավերամշակող գործարանն էր։ Ուժեղ հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստարաններում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ինչպես նշել են Իրաքի ուժային կառույցների ներկայացուցիչները, հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերցնել հսկողության տակ։