Փիթ Դևիդսոնը Քիմ Քարդաշյանի երեխաների անուններով դաջվածք է արել
Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա սիրելին՝ կատակերգու Փիթ Դեւիդսոսնն, իրենց քայլերով ապացուցում են, որ իրեն հարաբերությունները լուրջ են։ Զույգը միասին միասին մասնակցել է ԱՄՆ նախագահի կեցավայրում լրագրողների ամենամյա ընթրիքին, որը կազմակերպում է Սպիտակ տակ թղթակիցների ասոցիացիան։ Հիմա արդեն լրագրողները հետաքրքիր փաստ են բացահայտել․ Փիթը «KNSCP» գրությամբ դաջվածք է արել, ինչը Քիմի եւ նրա բոլոր երեխաների՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի եւ Փսալմի անունների հապավումն է։
Ավելի վաղ՝ մարտին, Քիմը հրապարակել էր սիրելիի lլուսանկարը, որի անրակների հատվածում տեսանելի էր «իմ ընկերուհին իրավաբան է» գրությունը։ Նա դաջվածքն արել էր, երբ Քիմը մի քանի անհաջող փորձից հետո հանձնել էր մասնագիտական քննությունը։