Էրդողանը հույս ունի, որ Պուտինը և Զելենսկին Ուկրաինայի արեւելքի վերաբերյալ որոշումները կկայացնեն Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Ուկրաինայի արեւելքի վերաբերյալ որոշումները կայացվելու են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման ժամանակ։
«Մեր ցանկությունն է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները հանդիպեն Ստամբուլում կամ Անկարայում։ Վայրը, որտեղ կընդունվեն որոշումներ Ուկրաինայի արեւելքի վերաբերյալ, կլինի Թուրքիան»,- նրա խոսքերը մեջբերել է CNN Turk-ը։