Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մայիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422874-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3055957 է:
Փաստացի այս պահին բուժվում է 566 պացիենտ, նվազել է 515-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412003 անձ` վերջին մեկ օրում 518 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: