«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն առաջին փորձն է անցկացրել Իտալիայում
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին փորձն է անցկացրել միջազգային երաժշտական մրցույթի բեմում։ Այս տարի մրցույթն անց կկացվի իտալական Թուրինում։
Միջազգային մրցույթի պաշտոնական կայքը լուսանկարներ է հրապարակել Ռոզայի առաջիին փորձից։
Ռոզան ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո։ Ռոզա Լինը Եվրատեսիլի բեմում կկատարի իր «Snap» երգը։