«Ինչպե՞ս ես համարձակվում հրապարակային նվաստացնել մարդկանց»․ Ֆիլիպ Կիրկորովը Մարգարիտա Սիմոնյանին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պաշտպանել է կատակերգու Մաքսիմ Գալկինին, որին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ավելի վաղ համասեռամոլ էր անվանել։
«Ինչպե՞ս ես համարձակվում հրապարակային նվաստացել մարդկանց։ Ո՞վ է քեզ այդպիսի իրավունք տվել։ Մարգարիտա, դու մեր երկրի խոսափողի գլխավոր խմբագիրն ես։ Դու իրավունք չունես երկպառակտություն սերմանել։ Դու լրագրող ես ու ոչ թե լկտի կին շուկայում, որը լուրեր ու ասեկոսեներ է տարածում»,- Սիմոնյանին դիմել է Կիրկորովը։
Երգիչը Մարգարիտային կոչ է արել դադարել ռուսական շոու-բիզնեսը մաս-մաս անել, որ չմնա միայն «կմախքը»։
Երգչի հետեւորդներն աջակցել են նրան՝ նշելով, որ նա ճիշտ է ասում․ «Կեցցես, Ֆիլիպ։ Աջակցում եմ քո խոսքերին, բրավո», «Ուժեղ է, Ֆիլիպ», «Ոսկե խոսքեր, շնորհակալություն աջակցության համար»․ «Կեցցես, ուժեղ, գեղեցիկ ու հստակ», «Ֆիլիպ Բերդրոսի, դուք պարզապես սուպերմարդ եք»,- գրել են օգտատերերը։
Տեսանյութն՝ այստեղ: