Մեծ Բրիտաիայում սկսել են վարձակալել դագաղները՝ խիստ թանկացումների պատճառով
Մի շարք սգո սրահներ Մեծ Բրիտանիայում սկսել են վարձակալությամբ դագաղներ առաջարկել՝ կրճատելու համար ընտանիքների ծախսերը, գրում է Metro-ն:
Հուղարկավորությունները միջինում հազարավոր ֆունտ ստերլինգ են արժենում, իսկ դագաղը ծախսերի հիմնական մասն է կազմում:
Ամենամատչելի փայտյա դագաղները գնահատվում են 450 ֆունտ ստերլինգ, իսկ ամենաթանկարժեք ստանդարտ դագաղն արժե 2650 ֆունտ:
Անգամ ստվարաթղթից դագաղն արժե 450 ֆունտ:
Նշվում է, որ այնպիսի պայմաններում, երբ ընտանիքներից շատերը պայքարում են էլեկտրաէներգիայի եւ վառելիքի գնաճի դեմ, հուղարկավորության համար գումար գտնելը հավելյալ խնդիր է:
Սգո սրահների տնօրենների ասոցիացիան հայտնել է, որ ավելի ու ավելի մեծ թվով սրահներ շարժական ներդիրով դագաղներ են առաջարկում, որոնք կարելի է վարձույթով վերցնել եւ օգտագործել երկրորդ անգամ: