Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները. Փակվում են փողոցներ. Կան բերման ենթարկվածներ
Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարոմ են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից մինչև չհասնեն իրենց վերջնական նպատակին։
Երևանի ֆրանսիայի հրապարակում գիշերելու մնացած քաղաքացիները խարույկ են վառել, հայրենասիրական երգեր են երգել: Ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում վրաններ են դրել և հայտարարել պայքարի նոր փուլի մեկնարկի մասին:
Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ մայիսի 2-ից ժամը 8:30 -ից սկսելու են անհնազանդության ակցիաները: «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել դասադուլ եւ գործադուլ անել վաղվանից:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից օրեր առաջ մեկնարկած երթերով հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ մեծ հանրահավաքը: