Մահացել է Կուբայի նախկին ԱԳ նախարար Ալարկոն դե Կեսադան
Հավանայում մահացել է կուբացի քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար (1992-1993) և Ազգային ժողովի նախագահ (1993-2013) Ռիկարդո Ալարկոն դե Կեսադան։
«Ռիկարդո Ալարկոն դե Կեսադան՝ մեծ հայրենասերն ու Կուբայի հեղափոխության փայլուն դիվանագետը, մահացել է երեկ երեկոյան՝ Հավանայում: Ամբողջ Կուբան ապրում է նրա հեռանալը», – գրել է նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը Twitter-ի իր բլոգում:
Ալարկոն ՄԱԿ-ում Կուբան է ներկայացրել գրեթե 30 տարի, որից հետո գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, իսկ հետո 10 տարի՝ խորհրդարանը։ Ֆիդելի դարաշրջանում նրան անվանում էին Կաստրո եղբայրներից հետո երկրի երրորդ ամենաազդեցիկ մարդը։