Ազդարարում ենք ապազգային այս իշխանությանը ցախավելով քշելու, պարտության խարանը հայի ճակատից մաքրելու սկիզբ. Աբրահամ Գասպարյան
«Genesis Armenia»-ն միանում է պայքարին` վրան տեղադրելով Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին հայտարարեց «Genesis Armenia»-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
«Ազդարարում ենք ապազգային այս իշխանությանը ցախավելով քշելու և մեկընդմիշտ պարտության և անարժանապատվության խարանը հայի ճակատից մաքրելու սկիզբ։ Այսօրվանից մենք մեր համակիրների հետ մնում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք մեր վրանն ենք դրել, գիշերելու ենք այստեղ և այս պայքարը տանելու ենք մինչև վերջ։ Հատկապես վերջին 14-15 ամիսների ընթացքում՝ հետպատերազմյան Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ստեղծված կեղծ քարոզչական թեզերը հերքելու, ժխտելու, ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը միասնական է, հայ ժողվուրդը արժանապատիվ է և տերն է իր իրավունքների»,- նշեց Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հրապարակից չեն գնալու մինչև այս պայքարը հասցնեն իր տրամաբանական ավարտին։