Կոնգրեսից հայտնել են, որ աշխատում են Բայդենի՝ Կիևին օգնության խնդրանքի ուղղությամբ
Ամերիկացի օրենսդիրներն աշխատում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ տրամադրելու խնդրանքի վրա։ Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը՝ Կիև կատարած այցից հետո։
Փելոսին ավելի վաղ մի խումբ ամերիկացի օրենսդիրների հետ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Նրա խոսքով՝ պատվիրակությունը վստահեցրել է ուկրաինական կողմին, որ «ամերիկյան հավելյալ աջակցությունն արդեն ճանապարհին է»։
Ավելի վաղ Բայդենը Կոնգրեսին խնդրանք էր ներկայացրել՝ Ուկրաինային հավելյալ 33 միլիարդ դոլար հատկացնելու հարցով՝ «անվտանգության, տնտեսական և հումանիտար ոլորտներում» աջակցության համար։