Ռուսաստանը հարգում է պատմությունը՝ ի տարբերություն Արևմուտքի. Զախարովա
Ռուսաստանը, ի տարբերություն արևմտյան քաղաքական վերնախավի, որն ամբողջությամբ կորցրել է անցյալի նկատմամբ հետաքրքրությունը, միշտ առանձնահատուկ ակնածանքով է վերաբերվել պատմությանը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովը ճիշտ էր. «Ժողովուրդը, ով չգիտի իր անցյալը, չունի ապագա»: Դա ակնհայտորեն երևում է Ուկրաինայի, Բալթյան երկրների և ընդհանուր առմամբ ԵՄ-ի տխուր օրինակում», – գրել է դիվանագետը թելեգրամյան իր ալիքում:
Զախարովան նշել է, որ հենց դա է պատճառը, որ ԱԳՆ-ն տեղեկատվական աշխատանքում մեծ ուշադրություն է դարձնում պատմական ասպեկտներին։ Բացի այդ, մեծ աշխատանք է տարվում դիվանագիտական գերատեսչության սոցիալական ցանցերում։
«Մեր դիվանագետներից շատերը տարիներ շարունակ ուսումնասիրել և մասնագիտորեն զբաղվել են անցյալի բարդ հարցերով: Պատահական չէ, որ ԱԳՆ-ում գործում է մասնագիտացված բաժին՝ Պատմական և վավերագրական բաժինը»,- հավելել է նա։