Քնիր, իմ ուրախություն. Որդու ֆոտոշարքը Queenie Liao-ի կողմից (լուսանկարներ)
Փոքրիկ Wengenn-ն, ինչպես բոլոր նորածինները, սիրում է քնել: Իսկ նրա մայրը՝ նկարչուհի և լուսանկարիչ Queenie Laio-ն քնած որդու համար իսկական Ֆոտոսեսսիա է կազմակերպել:
Տաղանդավոր մայրիկն իր նախագիծն անվանել է Wengenn-ը հրաշքների աշխարհում և առաջին անգամ այն հանրությանը ներկայացրել “Bored Panda” ցուցահանդեսի ժամանակ: Լուսանկարներն այնքան էին դուր եկել այցելուներին, որ իսկական ֆուրոր էին առաջացրել սոցիալական կայքերում:
Queenie Laio-ն անգամ գիրք է հրատարակել՝ քնած որդու իլյուստրացիաներով: