Լեհաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի մոտ 18 հազար զինվորական
Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին կմասնակցի մոտ 18 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա մայիսի 1-ից մայիսի 27-ը լեհ զինվորների մասնակցությամբ կանցկացվեն Defender Europe 2022 (DE22) և Swift Response 2022 (SR22) զորավարժությունները։ Լեհաստանի և ութ այլ պետությունների տարածքում զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 20 երկրների 18000 զինվորներ, որոնցից Լեհաստանի տարածքում կմասնակցի մոտ 7000 զինվորական և 3000 միավոր տեխնիկա, հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Լեհաստանի տարածքում զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Դանիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականները։