Չավին դժգոհել է կադրային խնդիրներից
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհել է կադրային խնդիրներից «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրից հանդիպումից առաջ։
«Պեդրին մի քանի շաբաթ չի կարողանա խաղալ։ Նա արդեն սկսել է անհատական մարզումները։ Պիկեն արդեն 2-3 ամիս առողջական խնդիրներ ունի։ Հիմա ցավերը սրվել են, նա չի մարզվել։ Ռոբերտոն մկանային վնասվածքի կրկնություն ունի։ Նիկոն երեկ Ֆատիի հետ բախման հետեւանքով ոտքի մատի կոտրվածք է ստացել։ Բրեյթուեյթը վարակվել է կորոնավիրուսով, Դեմբելեն տոնզիլիտ ունի։
Ցավալի է, քանի որ նրանք հիմնական կազմի խաղացողներ են եւ շատ են պետք մրցաշրջանի վճռական փուլում։
Այս տուրում միավորներ կորցրեցին մեր հիմնական մրցակիցները Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում։ Մենք պարտավոր ենք հաջորդ մրցաշրջանում լինել Չեմպիոնների լիգայում»,- Չավիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
«Բարսելոնան» 33 խաղից հետո 63 միավորով երրորդն է։ «Սեւիլիան» 34 խաղից հետո ունի 64 միավոր եւ երկրորդն է։ Չորրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 34 խաղում վաստակել է 61 միավոր։
«Բարսելոնա» - «Մալյորկա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։