Որոնք են քաշի կորստի համար լավագույն մթերքները
Դիետոլոգ Նուրիա Դիանովան միսն ու բանջարեղենն անվանել է նիհարելու լավագույն համադրությունը Նրա առաջարկությունները հրապարակել է «Երեկոյան Մոսկվա» պարբերականը։
Ըստ մասնագետի՝ նիհարելիս մանրաթելն անհրաժեշտ է բանջարեղենի, մրգերի, չորացրած մրգերի, խոտաբույսերի, աղցանների և հատապտուղների տեսքով։ Անհնար է մշտապես միայն ցածր կալորիականությամբ մթերքներ օգտագործել, քանի որ քաղցի մշտական զգացումը կարող է հակառակ արդյունքի հասցնել։
Դիանովան խորհուրդ է տալիս հիմնական կերակուրները բաշխել «ափսեի սկզբունքով»։ «Եթե ճաշը կազմակերպում եք հենց «ափսեի կանոնների համաձայն, ապա ափսեի կեսը պետք է լինի ինչ-որ մանրաթել՝օրինակ հազար, բանջարեղենային շոգեխաշիլ, կիվի և բանջարեղենային խավարտ։ Հակառակ մասում կարող եք դնել ինչ ուզում եք՝ թեկուզ սպագետտի «Բոլոնեզ»,- բացատրում է նա։
Դիետոլոգի խոսքով՝ նիհարելու համար անհրաժեշտ է օրական երեք անգամյա սնունդ և մեկ անգամ թեթև սնունդ՝ հիմնական կերակուրների միջև ընդմիջման ժամանակ։ Նախուտեստների համար նա խորհուրդ է տալիս մանրաթելերով հարուստ մթերքներ՝ բանան կամ հունական աղցան, հագեցած սպիտակուցներով և ճարպերով, ինչպես օրինակ ընկույզը և մեկ բաժակ թեյ: Նա զգուշացնում է, որ խորտիկները պետք է լինեն առանց հացի։
Դիանովան խորհուրդ է տալիս խուսափել պատրաստի դիետաներից. «Իմ խորին համոզմամբ՝ դիետաները գործում են սահմանափակ ձևով։ Քանի մարդը դիետայի է հետևում, արդյունք ունի, հենց դադարում է՝ գիրանում է: Դուք պետք է կարողանաք սննդակարգ կազմել ինքներդ ձեզ համար, և այդ դեպքում կալորիականության հարց ընդհանրապես չի առաջանա», – եզրափակել է սննդաբանը: