Քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին․ «Հայաստան» դաշինք
Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին։ Վաղը նրանք արդեն կլինեն Երևանում։ Նրանց միացել են բազմաթիվ քաղաքացիներ։
Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Իջևանից և Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները հասել են Երևանի դարպասներին։ Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից և այսօրվա երեկոն ամփոփել է Այնթափում։
Դիմադրության ճանապարհը բռնած մեկ այլ խումբ գալիս է Սարդարապատից և օրվա տպավորություններով կիսվել է խարույկի մոտ, Փարաքարում։