Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապրիլի 29-ին Արագածոտնի մարզ այցի շրջանակում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզի ղեկավարության և Աշտարակի համայնքապետի հետ այցելեց Կարբի բնակավայր և ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով կառուցված «Այ-թի» դպրոցին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Դեռևս 2020 թ․ սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել դպրոցի հիմնադրման համար շենքի երկհարկանի շինությունը՝ 53,1 մլն դրամ արժեքով, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 21,24 մլն դրամ։ Ընդհանուր 471,4քմ մակերեսով ուսումնական կենտրոնի երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են։
Մասնաշենքի հիմնանորոգումը ևս իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, որը հաստատվել է 2021 թ․՝ 33,4 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Մրցույթի արդյունքով ծրագրի արժեքը կազմել է 34,6 մլն դրամ։ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 13,877 մլն դրամ։
Ինչպես պաշտոնատար անձանց փոխանցեցին համայնքապետարանից՝ կահավորումից հետո Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում։
Արագածոտնի մարզում այն կդառնա առաջատար ՏՏ կենտրոն։