Որո՞նք են Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքները
Ֆիթնես մարզիչ Սառա Քամփուսը հավասարակշռված դիետան անվանել է Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքը Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Քամփուսը պնդում է, որ թագուհին սնվում է առողջ, հավասարակշռված սննդակարգով և նրա համար պատրաստում է տաղանդավոր խոհարարների թիմը: Հայտնի է, որ թագավորական ընտանիքը խուսափում է օսլա պարունակող մթերքներից, ինչպիսիք են մակարոնեղենը և կարտոֆիլը:
Էղիսաբեթ 2-րդն օրը սկսում է մեկ բաժակ Earl Grey թեյով առանց կաթի և շաքարի, բայց՝ թխվածքաբլիթներով: Նրա հիմնական նախաճաշը բաղկացած է հացահատիկից, յոգուրտից, տոստից և մարմելադից: Ճաշի համար թագուհին նախընտրում է ձուկն ու բանջարեղենը։ Մասնագետի խոսքով՝ Եղիսաբեթ II-ը ձուկը սիրում է սպիտակուցի բարձր պարունակության համար, որը էներգիա է հաղորդում և հագեցնում սովի զգացումը։
Կեսօրվա թեյի համար նա նախընտրում է շոկոլադե թխվածքաբլիթ կամ կոճապղպեղով տորթ, վարունգի սենդվիչ, ձու և ապխտած սաղմոն։ Բացի այդ, Եղիսաբեթը շոկոլադի մեծ սիրահար է։
Թագուհին ընթրում է մսով կամ ձկնամթերքով և բանջարեղենով:Թագուհին սիրում է ժամանակ անցկացնել դրսում, ամեն օր զբոսնել շների հետ, իսկ նախկինում նա ձի է վարել, ուստի ուժեղ իմունային համակարգ ունի, նշում է փորձագետը:
Ըստ Քամփուսի՝ թագավորական ընտանիքը զբաղվում է մեդիտացիայով և շնչառական վարժություններով՝ սթրեսի մակարդակը նվազեցնելու համար: Թագուհու սերը իր Կորգիի նկատմամբ նաև օգնում է հանգստանալ, իջեցնել արյան ճնշումը և խթանել դրական հորմոնների արտադրությունը: