Զելենսկին Ջոնսոնի հետ քննարկել է պատերազմը դադարեցնելու ջանքերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, հայտնում է РБК-Украина-ն։
Ավելի ուշ Զելենսկին իր Twitter-ում գրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետին ներկայացրել է ռազմաճակատներում և շրջափակված Մարիուպոլում տիրող իրավիճակը։ Քննարկել են նաև Ուկրաինային ռազմական աջակցությունը և խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը։