Թուրքիան պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի շփման խմբի աշխատանքին. Էրդողան
Թուրքիան պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի շփման խմբի աշխատանքին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում և Կիևում իր շփումների մասին: Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի գլխավորած կոնտակտային խմբին ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ տարհանման հարցերում»,- lրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։