Հնդկաստանի իշխանությունները են 58 միլիոն դոլարի 90 կգ հերոինով թաթախված մանվածք ենք առգրավել
Հնդկաստանի իշխանությունները 58 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ են առգրավել արեւմտյան Գուջարաթ նահանգի նավահանգստում, հայտնել է ոստիկանությունը, փոխանցում է Reuters-ը։
Հնդկաստանն ուժեղացրել է զգոնությունն իր արեւմտյան սահմանին՝ Իրանից եւ Աֆղանստանից թմրանյութերի մաքսանենգությունը կանխելու համար:
«Ժամանած բեռնարկղը լցված էր մանվածքով, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ թելերը թաթախված են հերոինով, որից հետո դրանք չորացվել եւ հակերի էին վերածվել», - Reuters-ին ասել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչը։
Թելերի մեջ պարունակվող հերոինը պետք է դուրս հանվի, ասվում է դաշնային կառավարության հայտարարության մեջ։
Ոստիկանությունն այս շաբաթ ծովային օպերացիայի ընթացքում 37 միլիոն դոլարի 56 կիլոգրամ հերոին էր առգրավել եւ ինը պակիստանցու ձերբակալել: Այս ամիս Գուջարաթ նահանգի Քանդլա նավահանգստում իշխանությունները եւս 205.6 կգ հերոին էին առգրավել, որի արժեքը 188 միլիոն դոլար էր:
Հնդկաստանը հարեւան Պակիստանին մեղադրում է սահմանի միջով ցանցեր ստեղծելու համար թմրանյութերի մաֆիայի խրախուսման մեջ: Պակիստանը հերքում է այդ մեղադրանքները: