Իրանի ռազմածովային ուժերը հայրենական արտադրության երկու նոր կործանիչ շահագործման կհանձնեն
Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են հայրենական արտադրության երկու նոր կործանիչ շահագործման հանձնել, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին, հաղորդում է Tasnim-ը։
Ուրբաթ երեկոյան հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է երկու ժամանակակից կործանիչների գործարկման պլանների մասին:
Հրամանատարը հայտնել է, որ «Զագրոս» եւ «Դամավանդ-2» կործանիչների արտադրական գործընթացն առաջընթաց է գրանցել եւ մոտ ապագայում երկու նավ ջուրը կիջեցվի: Դրանք նավատորմը կհամալրեն պաշտոնական արարողության ժամանակ, հավելել է նա։
Շահրամ Իրանին նաեւ նշել է, որ ռազմական նավերը պետք է փորձարկումներ անցնեն, քանի որ թարմացված են եւ հագեցած են ամենաժամանակակից տեխնոլոգիաներով։
2021 թվականի հունիսին ռազմածովային ուժերը համալրեցին «Դենա» կործանիչը եւ «Շահին» (Բազե) ականակիրը: