Ռոբերտ Պատտինսոնն ու Կրիստեն Ստյուարտը դարձյալ միասին են
Պապարացցին «բռնացրել» է Կրիստեն Ստյուարտին, երբ վերջինս դուրս էր գալիս Ռոբերտ Պատտինսոնի տնից: Համաձայն շշուկների՝ նախկին զույգը դարձյալ հանդիպում է:
Չնայած դերասանին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ Պատտինսոնն այս պահին որևէ հարաբերություն չի ուզում՝ զույգն օր օրի ավելի շատ ժամանակ է անցկացնում փակ դռների ետևում:
Այսպես, երեկ Կրիստենը 4 ժամ անցկացրել է նախկին սիրեցյալի Բեվերլի Հիլզի բնակարանում: