30 ամյակը նշվեց հասարակական նախաձեռնությամբ
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ այսօր Երևանում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին մի շարք կազմակերպություններ, հասարակական, մշակութային գործիչներ, ստեղծագործական խմբեր և կոլեկտիվներ, քաղաքացիներ։ «Մենք միասին ենք»կարգախոսի ներքո հավաքվածները նշում էին մշակութային և քաղաքակրթական բարեկամության կապի կարևորությունը հայ և ռուս ժողովուրդների միջև։
Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ ոչինչ չի կարող չեղարկել մշակութային կապը, իսկ Հայաստանի համար այս բարդ ժամանակներում նաև հասարակական մակարդակում պետք է միասնաբար հաղթահարել դժվարությունները և ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ նաև դիմագրավել մարտահրավերներին։
Աղբյուրը՝ hraparak.am