Ռուսաստանից հրաժարված ուկրաինացի արտիստները չեն առաջադրվել RU.TV մրցանակին
RU.TV երաժշտական մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց Ռուսաստանից հրապարակայնորեն հրաժարված ուկրաինացի արտիստների։ Հայտնի աստղերը, որոնք քննադատել են Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա քաղաքացիներին, անվանակարգերում չեն ընդգրկվել, հայտնում է ФАН -ը։
RU.TV հեռուստաալիքը հրապարակել է իր մրցանակի հավակնորդների ցուցակները, որոնք կներկայացվեն 11-րդ անգամ։ Երկրպագուներն արդեն կարող են քվեարկել իրենց սիրելի կատարողների օգտին երաժշտական ալիքի պաշտոնական կայքում։
Միեւնույն ժամանակ, ոչ Մաքս Բարսկին, ոչ Պոտապը, ոչ Նաստյա Կամենսկիխը, ոչ Սվետլանա Լոբոդան, ոչ Իվան Դորնը, ոչ էլ նախորդ տարիներին RU.TV-ի մրցանակաբաշխությանը մասնակցած ուկրաինացի այլ արտիստներ չկան հավակնորդների ցանկում։ Ըստ երեւույթին, այս աստղերի հայտնվելն արարողությանը անհնար է Ռուսաստանից հրապարակային հրաժարվելուց հետո։
Սակայն մրցանակաբաշխությունը չի անցնի առանց ուկրաինացի արտիստների։ Օրինակ՝ «Լավագույն մեկնարկ» անվանակարգում մրցանակի հավակնում էր երգչուհի Աննա Ձյուբան, որն ավելի հայտնի է Anna Asti կեղծանունով։ Լինելով բնիկ ուկրաինացի՝ նա Մոսկվա է տեղափոխվել դեռ 2013 թվականին։
RU.TV մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին։