Բացահայտվել է յուրօրինակ տաղանդ. Փոքրիկ աղջիկը երգում է օպերային երգչուհու ձայնով (տեսանյութ)
LifeStyleԲրիտանական երաժշտական պրոդյուսեր Սեյմոն Քոուելը՝ տաղանդներ որոնող հեռուստատեսային մրցույթներից մեկի կազմակերպիչն ու հաղորդավարը ցնցվել էր Նիդեռլանդներում միջազգային ժյուրիի կողմից ընտրված 9-ամյա աղջկա վոկալ տվյալներից:
Փոքրիկ Ամիրա Վիլլիհագենը կատարել է O Mio Babbino Caro արիան: Տեսանյութը YouTube-ում հայտնվելուց հետո հավաքել է գրեթե 6 մլն դիտում:
Աղջկա տաղանդով հիացած Քոուելը Twitter-ի իր էջում գրել է. «Ինձ հենց նոր Հոլանդիայից տեսանյութ ուղարկեցին: Նա պատրաստի աստղ է»:
Երիտասարդ երգչուհուն ժյուրին հանձնեց ոսկե տոմս, որը նրան թույլ է տալիս մասնակցել միջազգային մրցույթի եզրափակչին: