Կոսովոյում ուկրաինուհիներին սովորեցնում են պայթուցիկներ վնասազերծել. AP
Պայթուցիկներ հայտնաբերել եւ վնասազերծել սովորելն այն է, ինչ մասին անգլերենի ուսուցչուհի Անաստասիա Մինչուկովան երբեք չէր կարող: Եւ, այնուամենայնիվ, նա պաշտպանիչ դիմակով, ականների դետեկտորով զինված գնում է վտանգի մասին նախազգուշացումներով լի դաշտ:
Ուկրաինայում պատերազմը 20-ամյա Մինչուկովային եւ հինգ այլ կանանց բերեց Կոսովո, որտեղ նրանք պայթուցիկների վնասազերծման վարժանքներ են անցնում, որոնք կարող են մնացած լինել իրենց երկրում ռազմական գործողությունների ավարտից հետո, գրում է AP-ն:
18-օրյա ճամբարն անցկացվում է արեւմտյան Պեջա քաղաքի ուսումնական հրապարակում, որտեղ Մալթայում գործող ընկերությունը պարբերաբար դասընթացներ է առաջարկում աշխատանք փնտրողների, նախկին պատերազմական գոտիներում ընկերությունների, մարդասիրական կազմակերպությունների եւ պետական կառույցների աշխատակիցների համար, նշում է լրատվական գործակալությունը:
Կոսովոն 1998-99 թթ. էթնիկ ալբանացի անջատականների եւ սերբական ուժերի միջեւ ավերիչ զինված բախման վայր էր դարձել, որի հետեւանքով մոտ 13000 մարդ էր զոհվել եւ վնասազերծման կարիք ունեցող հազարավոր չպայթած ականներ էին մնացել: Praedium Consulting Malta փորձադաշտը բաղկացած է ռմբակոծված եւ լքված շենքերից, ինչպես նաեւ՝ բուսածածկ տարածքներից:
Դասախոս Արտուր Տիգանին, ով Ուկրաինայի առանձնահատկությունները հաշվի առնող ուսումնական ծրագիր է մշակել, ասել է, որ ուրախ է կիսվել իր երկրի փորձով ուկրաինացի կանանց հետ: