Փոլ Մաքքարթնին 53 տարվա մեջ առաջին անգամ երգել է վիրտուալ Ջոն Լենոնի հետ
Փոլ Մաքքարթնին վիրտուալ Ջոն Լենոնի հետ երգել է I've Got A Feeling երգը՝ վերջինիս մահից հետո 53 տարվա մեջ առաջին անգամ, գրում է Deadline-ը։
The Beatles-ի ռոքի կուռքերի «վերամիավորումը» հնարավոր դարձավ «Մատանիների տիրակալի» տնօրեն Փիթեր Ջեքսոնի շնորհիվ, որը համակարգչային տեխնոլոգիաների ու մոնտաժի միջոցով կարողացել է առանձնացնել արխիվային տեսանյութերի ձայնն ու պատկերը՝ ստեղծելով Ջոն Լենոնի ներկայության էֆեկտը։ Այսպիսով, 79-ամյա Մաքքարթնին կարողացել է նույն բեմում ելույթ ունենալ մահացած ընկերոջ հետ։ Նման միտք ռեժիսորի մոտ ծագել է Լիվերպուլի լեգենդար քառյակի մասին «The Beatles. Get Back» (2021) վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ։
YouTube-ի երկրպագուները խանդավառությամբ են արձագանքել հոլովակին․ «Աստված իմ, հիանալի է», «Ես չեմ կարող զսպել արցունքներս։ The Beatles-ը հավերժ կմնա իմ սրտում», «Ջոն Լենոնի հետ նույն բեմում, որքան հուզիչ է»։