Գերմանիան կողմ է հանդես եկել Ռուսաստանից ուրանի ներկրման դեմ պատժամիջոցների սահմանմանը
Գերմանիան կողմ է հանդես եկել Ուկրաինայում Կրեմլի գործողություններին՝ ի պատասխան Ռուսաստանից եւ Ռուսաստանի քաղաքացիական միջուկային արդյունաբերության այլ հատվածներից ուրանի ներմուծման նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին, Politico-ին հայտնել են ԵՄ հինգ դիվանագետներ:
Այս քայլը կարող է հարվածել ուրանի մատակարարմանը, որը որպես վառելիք է օգտագործվում Ռուսաստանում կառուցված էներգետիկ ռեակտորների, ինչպես նաեւ նոր միջուկային նախագծերի համար, որոնք կառավարվում են Փարիզում տեղակայված «Ռոսատոմ»-ի արեւմտաեվրոպական մասնաճյուղի կողմից, նշում են ԶԼՄ-ները:
Դիվանագետների խոսքով՝ ռուսական միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցները քննարկվել են այս շաբաթվա սկզբին ԵՄ դեսպանների եւ Հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, ընդ որում, Լեհաստանը եւ Բալթյան երկրները գլխավորել են գործելու կոչերը:
«Չորեքշաբթի Գերմանիայի դեսպանը հայտարարել էր Բեռլինի նոր դիրքորոշման մասին՝ ասելով, որ նրանք ոչ միայն դեմ չեն նավթային պատժամիջոցներին, այլեւ ակտիվորեն աջակցում են նավթից հրաժարմանը եւ ռուսական ուրանի արգելքին»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:
Եվրահանձնաժողովն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի առաջարկների վրա, այդ թվում՝ նավթի հնարավոր թիրախավորման միջոցառումները: Ակնկալվում է, որ մանրամասները կքննարկվեն ԵՄ երկրների հետ առաջիկա օրերին, քանի որ եվրոպական կառավարությունները ձգտում են ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ կրճատելով էներգակիրների արտահանման եկամուտները, որոնք ֆինանսավորում են նրա ներխուժումն Ուկրաինա:
Դեռ պարզ չէ, թե որքան շուտ կարող են պատժամիջոցներ սահմանվել ԵՄ միջուկային վառելիքի ներմուծման դեմ։
Բայց ռուսական միջուկային արդյունաբերության դեմ ցանկացած քայլ եվրոպացիների համար անցվա չի լինի։ ԵՄ-ն իր գրեթե ամբողջ ուրանը ներկրում է դաշինքի սահմաններից դուրս: Մոտ 20 տոկոսը գալիս է Ռուսաստանից, ինչը նրան ԵՄ երկրորդ խոշոր մատակարարն է դարձնում Նիգերից հետո:
Սպասվում է, որ «Ռոսատոմ»-ի փարիզյան դուստր ձեռնարկության դեմ պատժամիջոցների սահմանումը հատկապես զգայուն թեմա կլինի վերջերս վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար: Ֆրանսիան մեծ ատոմային էներգիայի ոլորտ ունի եւ սերտորեն համագործակցում է «Ռոսատոմ»-ի հետ մի քանի նախագծերի վրա՝ մասամբ պետական EDF ընկերության միջոցով: