Գերմանիայում ամերիկացի զինծառայողները սկսել են ուկրաինացի զինվորների ուսուցումը. Պենտագոն
Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքերը սկսել են սովորեցնել ուկրաինացի զինվորներին օգտվել «առանցքային համակարգերին, որոնք օգտագործվում են Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար», ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին։
«Այդ ջանքերը հիմնված են հրետանային նախնական պատրաստության վրա, որն ուկրաինական զորքերն արդեն ավարտել են այլ վայրերում, ինչպես նաեւ ռադարային համակարգերի եւ զրահատեխնիկայի մասով պատրաստություն են ներառում, որի մասին վերջերս հայտարարվել էր անվտանգության ոլորտում աջակցության փաթեթների շրջանակներում»,- ասել է Քիրբին:
ԱՄՆ բանակը, Գերմանիայի հետ համաձայնեցմամբ, ուսուցում է կազմակերպում Եվրոպայում եւ Աֆրիկայում:
Ֆլորիդայի ազգային գվարդիականները, որոնք Արեւմտյան Ուկրաինայում միացյալ բազմազգ ուսումնական թիմի մաս էին կազմում եւ դուրս էին բերվել երկրից ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով, վերամիավորվել են Գերմանիայում գտնվող ուկրաինացիների հետ եւ կրկին աշխատում են ուկրաինացիներին երկրի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքներով զինելու ուղղությամբ: