Բորոդինան պատասխանել է Լեդի Գագայի՝ «հիմար» ռուսների մասին խոսքերին
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորոդինան պատասխանել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի ռուսների մասին խոսքերին։ Լեդի Գագան իր համերգներից մեկում ռուսներին «հիմար» է անվանել։
Իր Telegram ալիքում Բորոդինան հիշեցրել է, որ աստղերին վճարում են իրենց երկրպագուները, մասնավորապես՝ Ռուսաստանում։ «Ռուս ժողովրդի մասին նման հայտարարությունները զզվելի են։ Ռուսաստանում հիմար մարդիկ չեն ապրում, նրանք այցելել են քո համերգներին, երգել են քո երգերն ու հիացել են քո աշխատանքով: Եվ դու նրանց հատուցեցիք այդպիսի արտահայտությամբ», - Բորոդինայի խոսքը մեջբերում է РЕН ТВ-ն։