Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422867-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2833 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3051 624 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1512 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 411050 անձ` վերջին մեկ օրում 12 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: