Ռուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը վտանգի տակ էր
Հեռավոր Արեւելքում կարմիր խավիարի արտադրությունը սպառնալիքի տակ է անասնաբուժական վերահսկողության նոր կանոնների պատճառով, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Մարտի 1-ից ուժի մեջ են մտել անասնաբուժասանիտարական փորձաքննության նոր կանոնները, որոնց համաձայն ձկան աղադրումն անասնաբուժական մասնագետների մշտական ներկայություն է պահանջում այն ձեռնարկություններում, որտեղ խավիար է արտադրվում։ Պրիմորիեի ձկնորսական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Գեորգի Մարտինովի խոսքով՝ խավիարի արտադրությունը շարունակական գործընթաց է պահանջում, եւ հետաձգել աղադրումը, անասնաբուժական ծառայության հաստատման սպասմամբ, հնարավոր չէ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է Հեռավոր Արեւելքի հեռահար վերամշակման գործարանների ցուցակ կազմելու հնարավորությունը, որոնք կկարողանան շարունակել կարմիր խավիարի արտադրությունը՝ առանց անասնաբուժական ծառայության աշխատակիցների։