Աշխարհի ամենաերկարամորուս մարդը 43 տարի չի սափրվել (լուսանկարներ)
Հնդկաստանի 58-ամյա բնակիչ Ռամ Ցինգհ Չաուհանը համարվում է աշխարհի ամենաերկարամորուս մարդը: 43 տարի չսափրվելով՝ հնդիկն աճեցրել է 4 մետր 26 սանտիմետր երկարությամբ մորուք:
Տղամարդը, ով օրը երկու ժամ ծախսում է մորուքը խնամելու վրա, խոստովանել է, որ դա իր ունեցած ամենաթանկ բանն է:
Մորուք աճեցնելը նման է երեխա մեծացնելուն. Ինձնից երկար տարիներ է պահանջվել նման մորուք ունենալու համար: Ես չեմ սափրվել և չեմ կտրել մորուքս սկսած 1970 թ.:
Չաուհանը ճանաչվել է Գինեսի ռեկորդակիր, դարձել գերմանական՝ բեղ ու մորուքի հայտնի ակումբի անդամ: