Ineos Automotive ընկերությունը հայտնել է նորագույն Grenadier ամենագնացի գները
Ineos Automotive ընկերությունը մայիսի 18-ին կսկսի Grenadier ամենագնացի համար պատվերներ ընդունել Մեծ Բրիտանիայում: Վաճառքի մեկնարկին ընդառաջ բացահայտվել են նորույթի տեխնիկական բնութագրիչ հատկությունները, տարբերակներն ու գները:
Առաջին տարբերակը երկտեղանոց Utility Wagon-ն է, որը կարժենա 49 000 ֆունտ ստերլինգ, մյուս մոդելները՝ Grenadier Trialmaster/Fieldmaster-ը՝ 59 000: Ամենագնացը համալրված է լիաքարշակ համակարգով: Շարժիչները ե՛ւ բենզինային, ե՛ւ դիզելային են՝ BMW-ից, գրում է Мотор-ը:
Ineos Grenadier-ի գլխավոր առավելությունը դասական կառուցվածքն է: Թափքը պատրաստված է ալյումինից, պողպատից: Բեռնախցիկի ծավալը տատանվում է 1152-2088 լիտրի սահմանում: