ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ամռանը կանցկացվի Մադրիդում
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մադրիդում 2022 թ. հունիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում:
Նիստերը կանցկացվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի նախագահությամբ, նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ծրագիրը ԶԼՄ-ների համար հասանելի կլինի հունիսի կեսերին: Գագաթնաժողովի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում:
Պատվիրակությունների միջեւ տեղի ունենալիք երկկողմ միջոցառումներն ընդգրկված չեն գագաթնաժողովի պաշտոնական ծրագրում: