Թուրքիայի արտաքին առեւտրի դեֆիցիտը մարտին ավելացել է 75 տոկոսով
Թուրքիայի առեւտրային բալանսի դեֆիցիտն աշխարհի մյուս երկրների համեմատ մարտին աճել է 75,1 տոկոսով՝ տարեկան կտրվածքով հասնելով 8,17 մլրդ դոլարի, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով թուրքական վիճակագրական ինստիտուտին:
Ներկրումն աճել է 30,7 տոկոսով՝ հասնելով 30,9 մլրդ դոլարի, ուրբաթ հայտնել են ինստիտուտից: Արտահանման ծավալները ծածկել են ներկրման ծավալների 73,5 տոկոսը՝ 2021 թ. մարտի 80,2 տոկոսի համեմատ:
Թուրքիայի կառավարությունն իր տնտեսական ծրագիրը կազմում է շեշտը դնելով արտահանման ծավալների ավելացման վրա՝ պրոֆիցիտի հասնելու եւ մեղամացնելու ճնշումը լիրայի վրա, որն անցյալ տարի արժեզրկվել է 44 տոկոսով: Սակայն ներկրումն արագորեն աճում է այ բանից հետո, երբ երկրի կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքները՝ չնայած ինֆլյացիայի կտրուկ աճին: Էներգակիրների միջազգային գները եւս կտրուկ աճել են:
Արտաքին առեւտրի դեֆիցիտը, բացառությամբ էներգակիրների եւ ոչ դրամական ոսկու, մարտին կազմել է 136 մլն դոլար, հայտնել են ինստիտուտից: