Մայիսի 16-ից Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն ՌԴ մուտքի սահմանափակումները
Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլևս չեն գործի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Մասնավորապես, որոշում է ընդունվել, որ Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաև այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլևս չեն գործի:
Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները: