Գուֆի նախկին կին՝ Այիզան, պատմել է ամբողջ ճշմարտությունը նրանց վերամիավորման մասին
Նախորդ տարի ռեփեր Գուֆի նախկին կինը երկար ժամանակվա ամուսնալուծությունից հետո հայտնել էր նրանց վերամիավորման մասին, որից քիչ անց այդ լուրը հերքեց ռեփերը և հայտնեց, որ նա դեռ Յուլիայի հետ է՝ նրա այժմյա կնոջ։
Այս տեղեկությունը մեծ աղմուկ բարձրացրեց, շատերը ասում էին, որ նախկին կինը այս ամենը սարքել էր, սակայն նախօրեին Այիզան, ներկայանալով Fame Time ծրագրին, հանրությանը պատմել է ամբողջ ճշմարտությունը նրանց հարաբերությունների մասին։
«Ես չհասկացա, թե ինչու նա ինձ այդպիսի հարված հասցրեց, նա տեղյակ էր վերամիավորման մասին լուրը հրապրակելու իմ մտադրության մասին, այդ ժամանակ ես մասնակցում էի շոու ծրագրի և իմ պրոդյուսերը առաջարկեց բարձրաձայնել մեր միավորման մասին տեղեկությունը․ նա համաձայն էր, սակայն հաջորդ օրը հերքեց, երբ արդեն ուշ էր»,- հայտնել է Այիզան։
Նախկին կինը նաև ասաց, որ Գուֆի և իր այժմյա կնոջ կապի մասին տեղեկացել է լրատվամիջոցից հենց այս դեպքերի հետ միաժամանակ։
«Մեր զավակը ինձ ասաց, որ ավելին չէր էլ ակնկալում հորից, ասաց, որ Գուֆը դեռ չի մեծացել»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ռեփերը այս սկանդալներից հետո առաջարկություն է արել իր այժմյա կնոջը՝ Յուլիային, իսկ ավելի ուշ նրանք հայտնել են Յուլիայի հղիության մասին լուրը։