Սփյուռքահայ մասնագետներն աշխատանքի հրավիրվում են Հայաստանի կառավարման համակարգում
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ մայիսի 10-ը: Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հայտադիմումներն ընդունվում են հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հայտադիմումների դիտարկումից և հարցազրույցներից հետո սփյուռքահայ մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում: Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների համար ներդրում ունենալ Հայաստանի պետականաշինության գործում և իրենց փորձն ու գիտելիքները բերել պետական կառավարման ոլորտ:
Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 100-ից ավելի մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի և Արցախի 25-ից ավելի գերատեսչություններում: «իԳործ»-ը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:
Հարցերի պարագայում ազատ եղեք կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ [email protected] էլ. հասցեով: