Մասկն ազատվել է Tesla-ի բաժնետոմսերից
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն ապրիլի 26-ին եւ 27-ին զիջել է իր ընկերության 4.4 միլիոն բաժնետոմսերը: Նա դրանք վաճառել է գրեթե չորս միլիարդ դոլարով, գրում է CNBC-ն։
Դրանից հետո միլիարդատերն իր Twitter-ում գրել է. «Այսօրվանից հետո Tesla-ի հետագա վաճառքներ չեն նախատեսվում»։
Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը։ Մասկը մտադիր է սոցցանցն «ավելի լավը դարձնել, քան երբեւէ»։
Գործարարն ակտիվը գնելու նպատակը ոչ թե կոմերցիոն շահն է անվանել, այլ հասարակական հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն է վայելում ամբողջ աշխարհում եւ խոսքի իրավունք է տալիս յուրաքանչյուրին։